Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Սերգեյ Լավրով. Իրանին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները խոչընդոտում են Փհենյանի հետ բանակցությունները

Սերգեյ Լավրով. Իրանին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքները խոչընդոտում են Փհենյանի հետ բանակցությունները
10.12.2017 | 10:28

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Վաշինգտոնի սպառնալիքները Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015-ին ստորագրված համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ, խոչընդոտում են առաջընթացի հասնել Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամի հարցում:

Ելույթ ունենալով Վիեննայում՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների գագաթնաժողովում, Լավրովն ասել է, թե Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններից պարզել է՝ Փհենյանն ուզում է բանակցել Վաշինգտոնի հետ, սակայն կասկածներ ունի, որ Սպիտակ տունը կարող է հետ կանգնել գործարքից, ինչպես Իրանի դեպքում: «Խնդիրն այն է, թե ինչպես համոզել Հյուսիսային Կորեային, որ համաձայնությունը չի մերժվի մեկ կամ երկու տարի անց՝ ամերիկյան նոր վարչակազմի կողմից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը, հավելելով՝ Փհենյանն անվտանգության երաշխիքներ է ուզում:

Դիտվել է՝ 1454

Մեկնաբանություններ